l

 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

 
Երեխաներին..
 
Պատանիներին..
 
Ծնողներին...

 

Ուսուցիչներին...
 
Բոլորին...
 

Սոցիալական ցանցից օգտվելու կանոններ

 

10 խորհուրդ, որոնք դուք կարող եք տալ ձեր

երեխաներին, որպեսզի նրանք ավելի ապահով օգտվեն համացանցից

 

Եւս մի քանի խորհուրդ ծնողներին`

Ձեռք բերեք երեխաների վստահությունը, եւ ուղղորդեք նրանց:

Երեխաները պետք է սովորեն որոշակի կանոններ, սովորաբար դրանք նույն կանոններն են, որ իրական աշխարհում են գործում, օրինակ քաղաքավարության կանոններ:

Երեխաները պետք գիտակցեն, որ այն ինչ իրենք հրապարակում են ցանցում, հասու է դառնում ողջ մարդկությանը:

Գիտակցեք, որ այն պահից երբ հրապարակվեցին ձեր անձնական տվյալները դուք կորցնում եք այն վերահսկելու հնարավորությունը եւ չգիտեք թե ինչպես կօգտագործվեն այդ տվյալները:

Լուսանկարները կարող են մեկ մատի շարժումով բազմացվել եւ հասու դառնալ հազարավոր մարդկանց: Նկարների թվանշային բնույթը թույլ է տալիս դրանք փոփոխությունների ենթարկել եւ աղճատել:

Ցանցում հայտնվող մարդիկ միշտ չէ, որ այն են, ինչպես ներկայանում են:

Ցանկացած մարդ կարող է բացել օգտվողի պրոֆիլ, իրեն դնելով մեկ ուրիշի տեղ:

Կայքի ստեղծողների հայտարարությունը, որ կայքը ծառայում է միայն դպրոցականների համար ոչինչ չի նշանակում:

Ավելին յուրաքանչյուր մարդ կարող է հարյուրավոր կայքերում ներկա գտնվել:

Թարգմանությունը կատարել են “Մխիթար Սեբաստացի” Կրթահամալիրի Յուրա Գանջյալյան ղեկավարած 9րդ դաս. թարգմանչական խումբը եւ Մեդիակրթության կենտրոնը:

 

About Us | Privacy Policy | Contact Us | ©Media Education Center
...... .....