Սոցիալական ցանցերը ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց վիրտուալ համայնքներ են: Օգտվողները այդ ցանցերում շփվելու եւ ինքնարտահայտվելու հնարավորություն են ստանում հաղորդակցական տարբեր` chat, messaging, բլոգ, էլեկտրոնային փոստ, տեսանյութ գործիքների միջոցով: Այսպիսի ցանցերը բնութագրում են WEB-2 ը, քանի որ բովանդակության զգալի մասը ստեղծվում եւ տարածվում են բուն օգտվողների կողմից: Ցանցերը կառուցվել են հետեւյալ սկզբունքով` ցանցի հիմնադիրները հրավիրում են մարդկանց միանալ, նոր անդամները նոր մարդկանց են հրավիրում եւ այդպես շարունակ: Անդամները կարող են ունենալ իրենց սեփական էջերը, նկարներով, բլոգերով եւ այլն:
Սոցիալական ցանցերը սովորելու, ազատ արտահայտվելու եւ հաղորդակցվելու հնարավորություն են տալիս: Նրանց միջոցով ձեւաորվում են նաեւ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ակտիվ մարդկանց համայնքներ:
Նկարիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները, ցանկացած մարդ կարող է վաճառել կամ գովազդել իր աշխատանքի արդյունքները: Պատանիները ավելի շատ հակված են ինքնաարտահայտման եւ շատ արագ համախմբվում եւ քննարկում են հրատապ հարցերը:
Այս ցանցերը հասարակական վայրեր են եւ ցուցադրվող բովանդակությունը հասանելի է ողջ հասարակությանը: Ցանկացած մարդ կարող է տարածել ոչ պատշաճ բովանդակություն եւ երեխան կարող է ոչ միայն է զոհ դառնալ ագրեսիվ վարքագծի, այլ նաեւ ներքաշվել այլ մարդկանց դեմ ուղղված գործողությունների մեջ: Ցավոք սրտի սոցիալական ցանցերի մեծ մասը այնպես են կառուցված որ, անձնական նկարագրերը հասանելի են օգտվողներին, երեխան պետք արդեն հմուտ օգտվող լինի, որպեսզի իմանա ինչպես պաշտպանել իր անձնական տվյալները:
Երեխաները պետք է սովորեն որոշակի կանոններ, սովորաբար դրանք նույն կանոններն են, որ իրական աշխարհում են գործում, օրինակ քաղաքավարության կանոններ: Երեխաները պետք գիտակցեն, որ այն ինչ իրենք հրապարակում են ցանցում, հասու է դառնում ողջ մարդկությանը: Լավագույն խորհուրդը ծնողներին ձեռք բերեք երեխաների վստահությունը, եւ ուղղորդեք նրանց:
Գիտակցեք, որ այն պահից երբ հրապարակվեցին ձեր անձնական տվյալները դուք կորցնում եք այն վերահսկելու հնարավորությունը եւ չգիտեք թե ինչպես կօգտագործվեն այդ տվյալները: Լուսանկարները կարող են մեկ մատի շարժումով բազմացվել եւ հասու դառնալ հազարավոր մարդկանց: Նկարների թվանշային բնույթը թույլ է տալիս դրանք փոփոխությունների ենթարկել եւ աղճատել:
Ցանցում հայտնվող մարդիկ միշտ չէ, որ այն են, ինչպես ներկայանում են: Ցանկացած մարդ կարող է բացել օգտվողի պրոֆիլ, իրեն դնելով մեկ ուրիշի տեղ: Կայքի ստեղծողների հայտարարությունը, որ կայքը ծառայում է միայն դպրոցականների համար ոչինչ չի նշանակում: Ավելին յուրաքանչյուր մարդ կարող է հարյուրավոր կայքերում ներկա գտնվել:
Հնարավորինս փակ պահեք ձեր անձնական տվյալները եթե որոշել եք դրանք հրապարակել: Օգտագործեք ծածկագրեր, որպեսզի միայն ձեր ընկերները կարողանան կարդալ: Ձեր ծածկագրերը պահեք ապահով:
Մեկնաբանություն գրելուց առաջ 2 անգամ մտածեք, քանի որ երբ այն հայտնվեց Ինտերնետում, այն կարող է հավերժ մնալ այնտեղ: Մի վստահեք այն ամենին ինչ ասում են Ձեզ այլ մարդիկ, նրանք կարող են կեղծ լուսանկարներ օգտագործել, կամ ստել: Ուշադիր եղեք թե ում հետ եք շփվում, հատկապես երբ ձեր ընկերների ցանկում ընդգրկում եք նոր մարդու: Եվ ուշադիր եղեք անծանոթ մարդկանց նկատմամբ, ովքեր Ձեզ հրավիրում են միանալ իրենց համայնքին: Պարզեք թե ինչ են ուրիշները տեղադրում ցանցում Ձեր մասին եւ զգուշացրեք նրանց եթե դուք համաձայն չեք այդ ինֆորմացիայի հետ: