ff

 

ՀՈՐԻՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

Անի Թոփուզյան և Գոհար Սիմոնյան 

15Մի անգամ, երբ մենք գալիս էինք դպրոց, տեսանք շագանակագույն աչքերով և փոքրիկ ականջներով մի աղջիկ: Նա հագել էր բաց սպիտակ գույնի հագուստ:
Նա կանչեց մեզ, մենք գնացինք եւ հանկարծ հայտնվեցինք դրախտում:

Դրախտում ամեն ինչ հրաշալի էր: Մենք շատ ապշած էինք,  երբ տեսանք, որ ամենուրեք ծաղիկներ են ծաղկում: Մենք սկսեցինք վազել ծաղիկների միջով: Մենք վազում էինք և վազում մի կես ժամ, բայց շուրջներս ամեն ինչ դեռ նույն էր:

Որոշ ժամանակ հետո դրախտի բնակիչները շրջապատեցին մեզ: Նրանք բոլորը թևեր ունեին: Նրանց հետ խաղալուց հետո մենք հանկարծակի զգացինք, որ մենք էլ թևեր ունենք: Մենք սկսեցինք թռչել վերև և տեսանք, որ երկնքի փոխարեն վերևում մի գեղեցիկ պարտեզ է: Մենք ինքներս հայտնվեցինք Աստծո մոտ: Մենք պատմեցինք նրան մեր բոլոր երազանքներն ու ցանկությունները: Մենք խնդրեցինք նրան, որպեսզի մեր դպրոցը փոխի և դարձնի այն ոսկուց:

12Հետո մենք իջանք ներքև: Մոտենալով երկրագնդինՙ մենք տեսանք ոսկուց շինաց մի շենք, որը փայլում էր արևի շողերի տակ: Երբ մենք իջանք երկիր տեսանք, որ դա մեր դպրոցն է: Աստված կատարել էր մեր երազանքը:

Մենք շատ երջանիկ էինք: Բայց մենք նույնքան շատ տխուր էինք,  որ այդքան շուտ ենք վերադարձել երբևե մեր տեսած ամենագեղեցիկ վայրից: Մենք գնացինք մեր դասարան և հասկացանք, որ մեր դասերը վերջացել են:

Հաջորդ օրը, երբ մենք եկանք, մեր գեղեցիկ եւ սիրելի դպրոցում ամեն ինչ անփոփոխ էր, բացի նրանից որ դպրոցը անսովոր գեղեցկությունից փայլում էր: Պատուհանները արեւածագի կարմրավուն շողերից ճառագում էին: Դպրոցը ոսկուց պատրաստված չէր, բայց այն աշխարհի ամենալավ եւ գեղեցիկ դպրոցն էր:  (Կարդա պատմությունը անգլերեն):

 

Միլենա Համբարձումյան      

Մի օր սարսափելի ջրհեղեղ տեղի ունեցավ մեր ավանում: Երեխաները ծորակի ջուրը բաց էին թողել, եւ այնքան շատ ջուր էր հոսել ծորակից, որ  սրբել տարել էր ավանը իր տներով:

Ջուրը արդեն հասել էր  նաեւ  մեր դպրոցի երկրորդ հարկ: Ջուրը քշել տարել էր ամեն ինչ` գրքերը, համակարգիչները` ավերելով և փչացնելով ամեն ինչ: Ուսուցիչներն ու աշակերտները մահու չափ վախեցել էին: Մենք վազեցինք դուրս, առաջին դասարանցինեըը օգնություն էին կանչում, ուսուցիչները փորձում էին դուրս հանել երեխաներին դպրոցից: Բարեբախտաբար փրկարարները ժամանեցին շատ շուտ 2և արեցին այն ամենը ինչ կարող էին օգնելու համար երեխաներին:

Սկզբում նրանք փրկեցին առաջին դասարանցիներին. նրանք պարանով կապած հանում էին երեխաներին լուսամուտից եւ բարձրացնում տանիք: Երբ արդեն մեր հերթն էր, պարանը պոկվեց: Բոլորը օգնություն էին կանչում, բայց ոչ ոք չգիտեր ինչ անել: Փրկարարները խնդրեցին խաղաղություն պահպանել մինչ նրանք կկարողանան օգնել նրանց: Շատ լրագրողներ եկան այնտեղ ռեպորտաժներ պատրաստելու համար:
 
3Այդ պատահարը եթերում էր կեսօրից հետո: Այն ծնողները որոնք տեսան այդ հեռուստահաղորումը հասան դպրոց նավակներով: Բոլոր ծնողները մահու չափ վախեցել էին: Փրկարարները օգնեցին նրանց մագլցել երրորդ հարկ, որովհետև դա միակ չոր տեղն էր ողջ շենքում: Մարդկանց մեծ մասը հասան այնտեղ: Փրկարարները աշխատում ու աշխատում էին: Նրանց հաջողվեց դուրս հանել բոլորին դպրոցի շենքից: Վերջապես մայրերը  կարող էին գրկել իրենց երեխաներին: Բոլորը ուրախ էին: Ուղղաթիռն էլ արագ ժամանեց բոլորին տեղափոխելու համար:
 
Բազմաթիվ տներ ավերվեցին ջրհեղեղի ընթացքում: Շատ մարդիկ, որոնք փրկվել էին այդ պատահարից սկսեցին նոր տներ կառուցել բարձրորոկ փականներով: (Կարդա պատմությունը անգլերեն):

Ռիմա Թովմասյան

Մենք ապրում ենք Երևանի բարձրահարկ շենքերից մեկում: Բոլորը գիտեն այդ շենքը, քանի որ մեր բնակարանի դիմաց կա մի նոր եւ գեղեցիկ  սուպերմարկետ: Մեր բնակարանի ամենափոքր սենյակը իմ սենյակն է, բայց այն շատ հարմարավետ է և լուսավոր: Ես շատ եմ սիրում իմ սենյակը: Երբ ես տանը միայնակ եմ լինում, ես սիրում եմ երաժշտություն լսել: Անկեղծ ասած,   ես չեմ սիրում կատարել իմ տնային առաջադրանքները:

Ամեն օր ես լսում եմ Մայքլ Ջեքսոնի երգերը, որովհետև ինքը իմ սիրելի երգիչն է: Ես  հիանում եմ իր երգերով, նրանք լի են էներգիայով եւ ռիթմով:

Մի օր, երբ ես Ջեքսոնի երգերն էի լսում, մի մեծ մետաղյա ռոբոտ մտավ իմ սենյակ: Ես այնքան զարմացած էի, որ նույնիսկ մի բառ չկարողացա ասել: Ռոբոտը մոտեցավ ինձ և բռնեց իմ ձեռքը: Ռոբոտը նայում էր իմ աչքերի մեջ և փորձում էր խոսել ինձ հետ: Ես ոչինչ չհասկացա իր անբնական խոսքից: Մենք պարեցինք Ջեքսոնի երաժշտության ներքո: Երբ հոգնեցինք պարելուց, ռոբոտը ժպտաց ինձ և ինձ հաջողություն մաղթեց: Նա ինձ մի մատիտ տվեց, ես կարծեցի այն ուղղակի նվեր է:

Մի քանի օր հետո, ես հասկացա, որ այն կախարդական մատիտ էր: Երբ ես իմ տնային առաջադրանքները այդ մատիտով եմ գրում, ես միայն գերազանց գնահատականներ եմ ստանում: (Կարդա պատմությունը անգլերեն :)

Լիդա Խաչատրյան

Մի քանի օր առաջ մեր դպրոցում տեղի ունեցավ մի պատահար: Երեխաներըպատահմամբ ծորակի ջուրը բաց էին թողել: Հետո խողովակները պայթեցին: Մի քանի ժամ անց երեխաները տեսան, որ ամբողջ դպրոցը ջուր է լցվել: Բոլորը գոռալով դուրս էին վազում դպրոցից, ես շատ էի վախեցել, այդ պատճառով դպրոց չմտա: Մի փոքրիկ տղա լողալով եկավ և ծորակի ջուրը փակեց: Անսպասելիորեն ջուրը անհայտացավ: Երբ  իմացան, որ ջուրը տղան է փակել, բոլորը նրան շնորհակալություն էին հայտնում: Շատ  լրագրողներ եկան մեր դպրոց եւ բազմաթիվ հոդվածներ գրեցին այդ տղայի մասին: Փոքրիկ տղային մեր դպրոցի տնօրեն նշանակեցին: Տղան ավելի լավ էր կառավարում դպրոցը, քան մյուս տնօրենները:  
 

Լիանա Մարտիրոսյան

7Երեկ մեր դպրոցում տեղի ունեցավ մի պատահար: Առավոտյան երբ ես եկա դպրոց հանկարծ տեսա, որ մի տղա վառեց իր ծխախոտը լուցկիով և լուցկին առանց հանգցնելու գցեց հատակին: Ես հասկացա, որ շուտով հրդեհ կբռնկվի և զանգահարեցի 101: Երբ ես բոլոր երեխաներին պատմեցի հրդեհի մասին, տեսա, որ փրկարարները արդեն եկել են: Մի քանի փրկարարներ օգնում էին երեխաներին, իսկ մյուսները կրակն էին մարում: Բոլոր դասարանները ստուգված էին: Բայց մենք լսեցինք, որ մի երեխա կանչում է.8

  • Օգնեցե~ք ինձ, օգնեցե~ք:

Կրակը գնալով ավելի էր բռնկվում: Փրկարարները փուչիկ էին պահել, որ երեխան պատուհանից ցատկի վրան, բայց նա վախենում էր: Փրկարարները գնացին երեխային օգնելու և նրանց դա հաջողվեց: Դպրոցը այրվել էր: Հետո, իհարկե, այն վերականգնվեց եւ դարձավ ամենագեղեցիկը մեր երկրում: Աշակերտները միշտ լսում էին ուսուցիչներին: Իսկ տղաները այլեւս երբեք չէին ծխում: (Կարդա պատմությունը անգլերեն):

 

Վարդուհի Օսիպովա

   Մի անգամ մենք նստած եինք մեր դասարանում և հանկարծ պատուհանից մեր դասարանը լցվեց ջրով: Մենք կարծեցինք, թե դպրոցը ջրհեղեղ է: Մենք շատ էինք վախեցել եւ փորձում էինք դուրս գալ դասարանից, բայց մեր ոտքերը չէին շարժվում:

Մենք սկսեցինք լաց լինել այնքան բարձր, որ լսեցին մեր ձայները և եկան մեզ փրկելու, բայց երբ մտան մեր դասարան, նրանց ոտքերը նույնպես կպչեցին գետնին և պարզվեց, որ մեր դասարանը լցվել է ոչ թե ջրով, այլ կպչուն նյութով, որը նման էր ջրի:

Հետո եկան փրկարարները ու առանց մեր դասարան մտնելու ինչ-որ նյութ տարածեցին ողջ դպրոցով մեկ: Բայց մինչ տարածելը խնդրեցին մեզ փակել մեր քթերը: Կես ժամ սպասելուց հետո այդ կպչուն նյութը սկսեց անհետանալ: Անհետացավ նաև պատուհանից եկող նյութը: Եվ մինչ այսօր մենք չգիտենք, թե որտեղից հայտնվեց այդ նյութը:   (Կարդա պատմությունը անգլերեն):

Անահիտ Մարգարյան

11Մի օր, երբ ընկերներիս հետ դպրոցից տուն էինք վերադառնում երկնքում թռչող ափսեն  վայրեջք կատարեց: Մենք նստեցինք տիեզերանավի մեջ: Ինչպես պարզվեց, տիեզերանավը ինքնակառավարվող էր եւ ներսում նույնիսկ մեկ օդաչու չկար: Մի քանի օր շարունակ մենք ուսումնասիրեցինք սարքավորումները,  որից հետո որոշեցինք ճամփորդություն կատարել ... 10

Մի քանի ամիս մենք վարում էինք տիեզերանավը դեպի ամենապայծառ համաստեղությունը, որն երեւում էր երկրից:  Մենք թռչում էինք եւ թռչում շատ երկար բոլորովին դատարկ տիեզերքում եւ շատ էինք կարոտել մեր երկիրը:

Մոլորակներից մեկը շատ գեղեցիկ մեզ թվաց տիեզերքի խավարում և մենք որոշեցինք այդ մոլորակի վրա վայրէջք կատարել: Քանի որ, դժվարությամբ էինք կառավարում տիեզերանավը մեզ չհաջողվեց վայրեջք կատարել, և տիեզերանավը հանկարծակի սկսեց ներքև ընկնել: Մենք անմիջապես վերցրինք մեր օդապարիկները և ցատկեցինք  ափսեից:

Մենք անվերջ ընկնում էինք  ցած: Հանկարծակի տարօրինակ արարածներ տեսանք տիեզերքում: Անչափ զարմացանք,  որովհետև տարօրինակ 12արարածները չէին ընկնում ներքեւ այլ կախված էին երկնքում: Նրանցից ոմանք մեզ նկատելիս ձեռքով արեցին:

Երբ մենք մոտենում էինք մոլորակին նկատեցին, որ այն վերեւից շատ նման է  մեր սիրելի երկրին: Սառն օվկիանոսով պատված դեղին մայրցամաքի ծանոթ գեղեցիկ պատկերը: Մենք ավելի և ավելի էինք մոտենում: Ծանոթ սքանչելի այգիներ, հիանալի կապույտ լճեր, վայրի անտառներ, աշտարակներ և երկնաքերեր: Մենք հասկացանք որ վերադարձել ենք տուն: Երբ իջանք հասկացանք, որ վերադարձել ենք ժամանակի միջով կատարած ճանապարհորդությունից:

(Կարդա պատմությունը անգլերեն):

 

 





rating.am
New Media Education Center