|
Տրամաբանական խնդիրներ
- Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց:
Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա:
- Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ է, թե ոչ:
- Կղզին ծածկված է խիստ բուսած չոր խոտով: Նրա մի կողմից հրդեհ է սկսվել: Հենց այդ կողմից էլ փչում է ուժեղ քամի:
Օգնիր այդ պահին կղզում գտնվող մարդուն, որը լողալ չգիտե: Ի՞նչ պետք է անի, եթե հրդեհը հնարավոր չէ հանգցնել:
- Երեք եղբայր 3 կիլոմետր ճանապարհ գնացին: Ունեին ընդամենը մի ձի, սակայն նրանցից ամեն մեկը երկու կիլոմետր ձիով գնաց, իսկ մեկ կիլոմետր` ոտքով:
Այդ ինչպե՞ս եղավ:
- Քանի՞ ծիտ ու ծառ կա բակում, եթե յուրաքանչյուր ծառին մեկական ծիտ նստելիս ավելանում է մեկ ծիտ, իսկ երկուական նստելիս` ավելանում է մեկ ծառ:
- Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:
- Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:
- Զբոսաշրջիկների մի մեծ խումբ, որում կային երկու տղաներ, ցանկանում էր անցնել գետի մյուս ափը: Կար ընդամենը մի նավակ, բայց այնքան փոքր, որ հազիվ ջրի երեսին էր մնում մեկ մեծահասակ կամ երկու տղա նրա մեջ գտնվելու դեպքում:
Ինչպե՞ս կազմակերպել բոլորի անցումը:
- Երկու ընկերներից մեկն ասում է մյուսին.
- Եթե ինձ երկու ռուբլի տաս, այդ դեպքում ես քեզանից երկու անգամ շատ դրամ կունենամ:
Երկրորդը պատասխանում է.
- Եթե դու լավ ընկեր ես, դու՛ ինձ տուր երկու ռուբլի և մենք կունենանք հավասար քանկությամբ դրամ:
Քանի՞ ռուբլի ուներ յուրաքանչյուրը:
- Երբ հայրս 33 տարեկան էր, ես 7 տարեկան էի: Այժմ նա ինձանից մեծ է երկու անգամ:
Ես քանի՞ տարեկան եմ:
- Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8:
Իմացիր քանի՞ տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:
- Հետևյալ պատկերը կտրեք-բաժանեք 4 հավասար մասերի (խնդիրն ունի 2 լուծում):
- Պատկերը տրոհել 2 մասի այնպես, որ նրանցից հնարավոր լինի կազմել քառակուսի:
- Բոլոր վանդակներում 1-ից մինչև 9-ը թվերը տեղադրել այնպես, որ յուրաքանչյուր տողում, յուրաքանչյուր սյունակում և յուրաքանչյուր փոքր քառակուսում թվերը հանդիպեն միայն մեկ անգամ:
5 |
|
6 |
4 |
9 |
7 |
8 |
|
|
4 |
1 |
|
5 |
|
|
6 |
7 |
2 |
|
3 |
|
|
6 |
1 |
5 |
4 |
|
|
|
5 |
|
4 |
9 |
7 |
|
1 |
3 |
|
1 |
8 |
|
|
4 |
9 |
5 |
2 |
9 |
4 |
7 |
|
5 |
|
6 |
|
|
8 |
|
1 |
5 |
4 |
|
3 |
|
1 |
|
|
6 |
8 |
3 |
9 |
|
7 |
6 |
5 |
3 |
|
|
|
|
8 |
4 |
- Հաշվեք, թե քանի՞ ուղղանկյուն, եռանկյուն, քառակուսի, սեղան և քանի՞ ստվարագծված եռանկյուն կա նկարում:
- Հինգ րոպե մտածելու համար
Պատկերացրեք մի փայտե խորանարդ` 3 դմ երկարությամբ կողմով, որի ամբողջ մակերևույթը ներկված է կարմիր գույնի: Պատասխանեք հետևյալ հարցերին.
- Քանի՞ հատվածք կպահանջվի, որպեսզի խորանարդը բաժանվի 1 դմ կողմով խորանարդիկների:
- Քանի՞ այդպիսի խորանարդիկ կստացվի:
- Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 4-ական ներկված նիստ:
- Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 3-ական ներկված նիստ:
- Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 2-ական ներկված նիստ:
- Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 1-ական ներկված նիստ:
- Քանի՞ խորանարդիկներ կլինեն չներկված:
- Խնդիրներ լուցկիներով
6.1 20 լուցկին բաժանեք երկու խմբի` 7 և 13: Յուրաքանչյուր խմբի լուցկիներից կառուցեք մեկական պատկեր(դրանք կարող են միատեսակ չլինել), այնպես, որ երկրորդ պատկերի մակերեսը 3 անգամ մեծ լինի առաջինի մակերեսից:
6.2 Երկու լուցկու օգնությամբ, առանց կոտրելու և կտրտելու, կազմել քառակուսի:
6.3 Տասը լուցկուց կառուցել 3 քառակուսի: Հետո վերցնել մեկ լուցկի և մնացած լուցկիներից ստանալ մեկ քառակուսի և երկու շեղանկյուն:
6.4 Ութ լուցկին դասավորեք այնպես, որ առաջանա մեկ ութանկյուն, երկու քառակուսի և ութ եռանկյուն` բոլորը մեկ պատկերում:
- Միևնույն թվանշաններով
7.1 թիվը գրեք է հինգ երեքների միջոցով երկու եղանակով:
7.2 100 թիվը գրեք վեց միատեսակ թվանշանների միջոցով:
7.3 Գրել 55 օգտագործելով միայն հինգ չորսեր:
7.4 Չորս ինների միջոցով գրել 20:
|
|