Mathematics
     
2

ԼՈՒՐ ԱԶԴ ԿԱՊ

 

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆ»` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

«Մաթեմատիկական խնդիրների էլեկտրոնային շտեմարան» ծրագիրը հաղթող ճանաչվեց «Դպրոցական 10 լավագույն ծրագրեր» հանրապետական մրցույթում:
RUSAL ընկերության և Հայաստանում ՄԱԿ-ի՝ Զարգացման ծրագրի «Գլոբալ պայամանգիր» նախագծի համատեղ նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ Հայաստանի ևս 11 կրթօջախների սովորողներ ստացան 1մլն դրամ դրամաշնորհներ՝ սոցիալական նախագծեր իրականացնելու համար:
- «Մաթեմատիկական խնդիրների էլեկտրոնային շտեմարանը» աննախադեպ նախաձեռնություն է Հայաստանի կրթական համակարգում և ընտրող հանձնաժողովների անդամների մեծ մասի կողմից ճանաչվել է լավագույնը,- նշեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Գլոբալ պայմանգրի»  պատասխանատու Արման Վալեսյանը:
Ինչպես հայտնեց ծրագրի հեղինակ Նարինե Խաչատրյանը, այդ աշխատանքը կրթահամալիրի Նոր մեդիա ուսումնական կենտրոնի նախաձեռնած Ֆիզմաթ պորտալի ստեղծման հիմնական բաղադրիչներից է: Ծրագրի առաջին փուլում կստեղծվի մաթեմատիկական խնդիրների էլեկտրոնային շտեմարան, որում ներկայացված և ինտերնետ ցանցում տեղադրված կլինեն տրամաբանական, հանրահաշվական, երկրաչափական խնդիրների լուծման եղանակներն ու ալգորիթմները:  
-Ալգորիթմների ցանկը կտեղադրվի այնպիսի հերթականությամբ, որ յուրաքանչյուր հաջորդ ալգորիթմում օգտագործվեն նախորդները՝ սկսած պարզագույն ալգորիթմներից,- ասաց Ն.Խաչատրյանը: -Ծրագրի առաջին փուլում կմշակվի մաթեմատիկական խնդիրների թվայնացման մեխանիզմ, և կստեղծվեն մաթեմատիկայի ուսուցման համակարգչային ծրագրեր:
-Կտեղադրվեն նաև մաթեմատիկայի տարբեր բաժինների տեսական նյութեր` թեորեմներ, սահմանումներ,- նշեց մաթեմատիկայի աշխատանքային խմբի ղեկավար Մարիա Նազարյանը: Ըստ նրա՝ պորտալը կօգնի աշակերտներին և դասավանդողներին՝ զարգացնելու իրենց տրամաբանական կարողությունները և դուրս գալու լայն տեղեկատվական դաշտ:
Ինչպես նշեց Նոր Մեդիա ուսումնական կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, ծրագրի շրջանակներում արդեն իսկ սկսվել են PHP, My SQL, Java Script ցանցային ծրագրավորման ուսուցման դասընթացները կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետների և 9-3 դասարանի  աշակերտների առաջին խմբի համար:
Ըստ Հ. Բաղյանի՝ ֆիզմաթ պորտալը կխթանի ոչ միայն կրթության ոլորտում ՏՀՏ-ների կիրառմամբ մաթեմատիկական  և բնագիտական ուսումանական նյութերի ստեղծմանը, այլ նաև կծառայի որպես միջավայր հանրակրթական հաստատությունների և բարձր տեխնոլոգիական բիզնեսի   միջև արդյունավետ համագործակցության համար:
-Միայն այդպիսի համագործակցության դեպքում է հնարավոր աշխատաշուկայի պահանջարկին համահունչ նոր կրթական ծրագրերի մշակումն ու ներդրումը,  ենթակառուցվածքների ստեղծումն ու դասավանդողների վերապատրաստումը սկսել դպրոցից,- ասաց Հ.Բաղյանը:
Վերջին մեկ տարվա  ընթացքում ստեղծվել են  ավելի քան 300 հանրակրթական էլեկտրոնային ուսումնական նյութեր: Կենտրոնն աջակցել է դպրոցականներին ուսումնական ինտերնետային կայքերի ստեղծման գործում:

 
  About Us | Site Map | Privacy Policy | Contact Us | ©Media Education Center  
...... .....